Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին կոչ է արել «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներին` երկխոսության գնալ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից հետո երկխոսելու ժամանակն է եկել: «Ես կարծում եմ, որ այդ պահին, երբ երկխոսություն է սկսվել, և կառավարությունը սկսում է իրականացնել նախագահի առաջարկած քայլերը, ցույցերի համար պայմաններ չկան»,- ասել է նախարարը:
Նշենք, որ ցուցարարները մտադիր են ցույց անցկացնել շաբաթ օրը
