fbpx
Աշխարհ

«Ռուսաստանյան ղեկավարության որոշումը խախտում է մեր պայմանավորվածությունների ոգին». Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը խախտում է երկու երկրների ինտեգրացիայի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումների «ոգին եւ տառը», տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Ռուսաստանյան ղեկավարության որոշումը խախտում է մեր պայմանավորվածությունների ոգին եւ տառը, օրինակ՝ գազի գնի սահմանման ոլորտում»,-նշել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ նախկինում ռուսաստանյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարվա կեսերին բանակցություններ անցկացնել մինչեւ 2025թ.-ի գազի գնի վերաբերյալ: «Այդ հարցն անգամ չդիտարկեցին, եւ նման մոտեցումը ճիշտ չէ»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

«Մենք պահանջում ենք համաձայնությունների իրականացում՝ տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով»,-շարունակել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ բելառուսական եւ ռուսաստանյան սպառողների համար տարբեր սակագներ են գործում. բելառուսների համար 1000 խ/մ գազն արժե 130 ԱՄՆ դոլար, իսկ ռուսաստանցիների համար 70 դոլար (օրինակ՝ հարեւան Սմոլենսկի շրջանում):

Այդ դիտարկմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել էր այսպես. «Եթե Բելառուսի համար սահմանված լիներ գազի շուկայական գին, ապա այն կլիներ ոչ է 130, այլ 200 դոլար»:

ՌԴ նախագահն առաջարկել էր նաեւ գազի գնի վերաբերյալ բանավեճերն անցկացնել փակ դռների հետեւում: Ավելի ուշ Լուկաշենկոն ներողություն էր խնդրել Պուտինից՝ ոչ պատշաճ ձեւով արտահայտվելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ