Ֆրանսիացի ոստիկաններին հաջողվել է պարզել, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է տարածվել հրդեհը:
Վերանայելով հրդեհի տարբեր տեսագրություններ և ձայնագրություններ՝ նրանք եկել են այն եզրակացության, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ:
Կա նաև վարկած, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ոչ ճիշտ աշխատել: Նման եզրահանգման նրանք եկել են, երբ տաճարի անվտանգության ծառայությունը բռնկումը նկատել է, երբ կրակի բարձրությունն արդեն մոտ 3 մետր էր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հակահրդեհային ազդանշանային համակարգը Աստվածամոր տաճարում երկու անգամ է միացել: Առաջին անգամ աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերել բռնկումը: Սա ակնհայտ է դարձել միայն 23 րոպե անց, երբ ազդանշանը երկրորդ անգամ է միացել: