Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու համար, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Էլզասում:
AFP-ի տեղեկությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն էր իրականացրել Ստրասբուրգի փողոցներում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը Ստրասբուրգում հրաձգություն էր կազմակերպել սուրբծննդյան տոնավաճառի հարևանությամբ, ինչի հետևանքով զոհվել էր հինգ և տուժել 14 մարդ: Հարձակումը բորակվել էր ահավեկչություն: Պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումը: