Աշխարհ

Ֆրանսիայում «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները, հաղորդում է Le Monde-ը: Այս շարժումը հիմնվել է Facebook սոցիալական ցանցում 6 ֆրանսիացի դասախոսների նախաձեռնությամբ, այն այս պահին ունի ավելի քան 60 հազար աջակից:

Կրթության ոլորտի աշխատակիցները դժգոհ են աշխատանքային ժամերից, աշխատավարձերից, բժշկական ծառայություններից և այլն:

«Մենք ցանկացել ենք ստեղծել ֆեյսբուքյան խումբ, որպեսզի հասկանանք՝ կա՞ն մարդիկ, ովքեր մեզ պես դժգոհ են. մի քանի օր անց մենք արդեն 10 հազար էինք»,- նշել է շարժման ներկայացուցիչներից մեկը:

Նշվում է, որ շարժումը ներառում է այս պահին Ֆրանսիայում կրթական ոլորտում աշխատող 880 հազար աշխատողների 7%-ին: Ցուցարարների թվում են՝ տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանք ուղեկցվել էին լուրջ անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, մեքենաների այրմամբ և ճարտարապետական կոթողներին ուղղված վանդալիզմով: «Դեղին բաճկոնների» ակցիաների ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ