fbpx
Սպորտ

Էվերթոն-Լիվերպուլ հանդիպումը կկայանա Գուդիսոն Պարկում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Էվերթոն»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա Գուդիսոն Պարկում:

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ «Լիվերպուլի» դերբին կարող է տեղափոխվել Սաութհեմփթոն, քանի որ տեղի մարզադաշտում կայացած խաղը համաձայնեցված չի եղել  անվտանգության կանոններին:

Այնուամենայնիվ, «Էվերտոնը» այսօր հայտարարեց, որ ակումբների, քաղաքային իշխանությունների, Մերսիսայդի ոստիկանության և երկրպագուների ասոցիացիաների միջև կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղը անցկացնել Լիվերպուլում:

«Էվերթոնը» և «Լիվերպուլը» հնարավորություն կունենան իրենց մնացած խաղերը անցկացնել իրենց մարզադաշտերում: Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների:

«Էվերտոն» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։

Աղբյուրը՝ Էվերտոնի կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ