fbpx
Սպորտ

Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան. Արթուր Վանեցյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան:

«Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաներն, իհարկե, կուզեն, մեծ սիրով, իրենց կհրավիրենք», – ասաց Ա.Վանեցյանը:

Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ մեծ ցանկություն կա: «Ֆուտբոլի խաղերին գալիս են ու շատ տպավորիչ է, որ անգամ սայլակով, օրհներգի ժամանակ փորձում են կանգնել», – նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ