fbpx
Իրավական

Գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում «Ժասմին» գեղեցկության սրահում փետրվարի 1-ին փրկարարները հայտնաբերել են 1958 թվականին ծնված կնոջ դի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ կնոջ մարմնի վրա նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

«Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` երկար ժամանակ է, ինչ կինը գտնվել է այդ սրահում մահացած վիճակում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գեղեցկության սրահը չի գործել:

61-ամյա կինը «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրենն էր և ապրում էր միայնակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ