fbpx
Սպորտ

Ֆուտբոլի դաշտում հայտնված շունը թիմին փրկել է գոլից

Արգենտինայում շունը, կանգնելով գնդակի՝ դարպաս տանող ճանապարհին, փրկել է ֆուտբոլի թիմին գոլ բաց թողելուց, փոխանցում է UCSG TV-ն:

Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել «Խուվենտուդ Ունիդա Գուալեգուայչու» և «Դեֆենսորես դե Բելգրանո դե Վիլյա Ռամալյո» ակումբների միջև խաղի ժամանակ:

Թվում էր, թե գոլից խուսափել հնրավոր չէ, սակայն շունը փակել է գնդակի ճանապարհը:

Գոլն, այնուամենայնիվ, դատավորը չէր պատրաստվում հաշվել՝ մինչ այդ գրանցված խախտման պատճառով, սակայն կենդանու հերոսությունը գրավել է բոլորի ուշադրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ