fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն նոր որոշում է ընդունել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է՝ որոշում է ընդունվել՝ ըստ որի  2021 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը հետաձգվել է։

ՖԻՖԱ-ի որոշման համար հիմք է հանդիսացել ՈւԵՖԱ-ի կողմից ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը 2021 թվականի ամռանն անցկացնելու մասին որոշումը:

Այժմ քննարկվում է աշխարհի ակումբային առաջնությունը 2021 թվականի վերջին կամ 2022 թվականին անցկացնելու տարբերակները:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2021թ. հունիսի 17-ից հուլիսի 4-ը:

ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունը 1 տարով հետաձգել է:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ