Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է նոր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ «Ռասինգի» 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Տորեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսայի» հետ ու մյուս մրցաշրջանից կմիանա իսպանական ակումբին։
Ըստ աղբյուրի՝ Տորեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։
Նշվում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, Տորեն սկզբնական շրջանում հանդես է գալու «Բարսելոնա Բ»-ում։