ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Սարո Գալստյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Էդվարդ Մկրտչյան – «Լեո»
Գոռ Սարգսյան – «Լեո»
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Տիգրան Վարդանյան – «Արարատ-Արմենիա»
Վահե Միրաքյան – «Արարատ-Արմենիա»
Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – առանց ակումբ
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս – «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Հիշեցնենք, որ մարզահավաքի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 17-ին՝ 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին։
Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։