fbpx
Աշխարհ
05:30 29/06/2019

G20-ի առաջնորդների կանայք շրջել են ռիկշիներով

G20-ի առաջնորդների կանայք ուրբաթ մասնակցել են մշակութային ծրագրին՝ մինչ նրանց ամուսինները գագաթնաժողովի նստաշրջաններին քննարկել են համաշխարհային տնտեսության և թվայնացման հարցերը: Այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Օրվա երկրորդ կեսին G20-ի առաջնորդների կանայք ավտոբուսով ժամանել են Օսակայի մոտակայքում գտնվող Կիոտո քաղաք, որը երկար ժամանակ Ճապոնիայի մայրաքաղաքն էր: Կիոտոն զբոսաշրջիկներին գրավում է հին վանքների, թանգարանների և այլ տեսարժան վայրերի շնորհիվ:

Ավտոբուսից դուրս գալուց հետո կանայք տեղափոխվել են ռիկշաներով սայլակներ և ուղևորվել Տոֆուկուձի վանք, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում:

Այս սրբավայրը կառուցվել է 1236 թվականին և պատկանում է Ռինձայ դպրոցին(ճապոնական ձեն բուդդայականության գլխավորներից մեկը):

Հետագայում այն այրվել է ու XV դարում վերակառուցվել բնօրինակ նախագծով:

Վանքի տարածք մտնելուց անմիջապես հետո առաջնորդների կանայք կերակրել են լճակի գույնզգույն ծածաններին, որոնք համարվում են Ճապոնիայի խորհրդանիշներից մեկը, այնուհետ այցելել են վանքի սրահներից մեկը, որտեղ նրանց սպաում էր ճաշ և թեյի արարողություն:

Մշակութային ծրագիրը, որի հեղինակը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կինը՝ Ակիեն է, ավարտվել է համատեղ լուսանկարով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ