fbpx
Կառավարություն

Անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել․ Գաբրիել Բալայանը՝ բանակում ողբերգական դեպքերի մասին

Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ողբերգական միջադեպերը:

Ըստ նրա՝ նման դրսևորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: Բալայանը խնդրի լուծման ուղղություներից մեկը նշեց կենցաղի և ծառայության պայմանների բարելավումը:

«Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային վեճերից»,-ասաց փոխնախարարը:

Ի պատասխան վերջերս տեղի ունեցած զինվորների զոհվելով և վիրավորմամբ ողբերգական դեպքի մասին հարցին՝ Գաբրիել Բալայանը ասաց, որ հանգամանքները պարզվում են, սակայն հրաժարվեց տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ քննչական մարմինը որքան հնրավոր է՝ հրապարակել էր:

«Հաջողվել է շատ դեպքեր կանխել: Սակայն անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել և թղթի վրա գրանցել: Կարևոր է տեղերում աշխատանքի կատարումը»,- շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում:

Նրա խոսքով՝ արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ