fbpx
Իրավական

Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց Գագիկ Հեբոյանի գործով դատավճիռը։

Ըստ որոշման՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Դատարանը վճռեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1.714.160 դրամը, որը պետք է կրի Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը որոշելով 2019 թվականի մարտի 28-ը։

Հենց նշյալ օրվանից Հեբոյանը կալանքի տակ է։ Միաժամանակ դատավորն անփոփոխ թողեց Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մինչ դատավճռի ուժի մեջ մտնելը։ Դատարանը վճռեց նաև ամբաստանյալ Վահագն Դանիելյանին մեղսագրված արարքը վերաորակել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդություն)։

Դատարանն անփոփոխ թողեց նաև Դանիելյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավորը նշեց, որ դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում։ Նա պարզաբանեց, որ ամբաստանյալները կարող են սահմանված կարգով դիմել ներման խնդրագրով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ