fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանը դեռևս ՔԿՀ չի տեղափոխվել

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դեռևս հիվանդանոցում է՝ հետազոտությունների փուլում: Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հիշեցնենք, որ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից Գագիկ Խաչատրյանը երեկ՝ հոկտեմբերի 10-ին է տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:

Նա մեղադրվում է առանձանպես խոշոր չափի վատնում կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, շուրջ մեկուկես ամիս է՝ անազատության մեջ է: Կալանքի տակ գտնվելու ընթացքում նա նախկինում ևս տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

Աղբյուրը՝ Hetq.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ