Կառավարություն

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց Հանրային խորհրդի անդամ նշանակել Գագիկ Մակարյանին:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)»,-ասված է որոշման մեջ:

Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ