«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ:
Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոսյանին «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում:
Հիշեցնենք` Վարդան Պողոսյանը 2017 թվականից էր հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվողը կապանյան թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել: