fbpx
Հասարակություն

Գարեգին Նժդեհի փողոցում 3 ավտոմեքենաներ բախվել են իրար

Հունիսի 29-ին, ժամը 22:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ (հնարավոր է տուժածներ լինեն). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 3» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW 3»-ի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, ովքեր, համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW 3» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները ու փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ