Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Արարատի մարզի առողջապահության ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են «Վեդու» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Լուիզա Հարությունյանը, «Վեդու» ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչ Նունե Օհանյանը, «Արարատի» ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Համբարչյանը, «Արարատի» ԲԿ-ի վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը, «Մաիսիսի» ԲԿ-ի ավագ բուժքույր Գոհար Առաքելյանը, «Մասիսի» ԲԿ-ի դեղատան վարիչ Աիդա Բաբաջանյանը, «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարապետյանը, «Արտաշատ» ԲԿ-ի ավագ բուժքույր Ռուզաննա Ավետիսյանը, «Արտաշատ» ԲԿ-ի մոր և մանկան գծով տեղակալ Գրիգոր Շադյանը, «Արտաշատ» ԲԿ-ի վնասվածքաբան Գագիկ Գրիգորյանը:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզի բոլոր բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար:
«Ցանկանում եմ, որ մյուս տարի այս օրը հանդիպելիս մեզ համար արձանագրենք նորանոր ձեռքբերումներ, քառակի անգամ ավելացված արդյունքներ: Մեզ մոտ կստացվի, քանի որ նախկինում եղած արատավոր մի շարք երևույթներ այսօր արդեն չկան: Շնորհավորում եմ ձեզ նաև գալիք տոների առիթով, առողջ եղեք, թող ձեր տներում խաղաղություն լինի»,- իր խոսքում նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը: