Գախարիան հայտնել է, որ չի հեռանալու քաղաքականությունից

Ամենադիտվածներ

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով իր պաշտոնը լքել է փետրվարի 18-ին, հայտարարել է, որ չի հեռանում քաղաքականությունից։

«Առաջին հերթին ուզում եմ ձեզ ասել, որ չնայած բազմաթիվ ասեկոսեներին՝ ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ։ Ավելին, ես քաղաքականությունից էլ չեմ հեռանում։ Մենք գնում ենք ըստ պլանի, մեր օրակարգի, ինչը մեզ հնարավորություն կտա մոտ ժամանակներս ձեզ մանրամասն պատմել այդ ամենի մասին»,- ասել է Գախարիան։

Նշենք, որ Գախարիան մարտի 20-ին հայտարարել էր իշխող կուսակցությանը հակակշռելու համար ուժեղ այլընտրանքային քաղաքական ուժ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

Ամենաթարմ