fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրումից հետո գերազանցել է 15 հազարը, այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

«Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 15 հազար 207-ի»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ վիրավորների թիվը հասել է 40 հազար 652-ի։

«Իսրայելական ագրեսիայի զոհերի 70%-ը երեխաներ և կանայք են»,- շարունակել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններում սպանվել է 280 բուժաշխատող։ Իսրայելի բանակը քաղցի խոշտանգումներ է կիրառում ձերբակալված բժիշկների և բուժաշխատողների նկատմամբ, ասել է նա։

Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին զինադադարը խախտելու մեջ և հայտարարել, որ վերսկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ