fbpx
Սպորտ

Մորատան կարող էր տեղափոխվել Բարսելոնա․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է միանալ իր թիմին։

«Սա ճիշտ է. Մենք ուղիղ զրուցեցինք նրա հետ։ Հավանականություն կար, որ նա կտեղափոխվի «Բարսելոնա». Նա շատ հետաքրքիր խաղացող է։ Ալվարոն լավ է հարձակվում, քրտնաջան աշխատում ու ագահ խաղացող չէ։

Այս պահին «Ատլետիկոն» հիանալի է հանդես գալիս հարձակման գծում, քանի որ Մորատան ու Գրիզմանը համաշխարհային մակարդակի խաղացողներ են»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 12 հանդիպում Լա Լիգայում՝ դառնալով 7 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ