fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում տեղահանման հետեւանքով ավելի քան 70 000 մարդ վարակվել է վիրուսային հեպատիտով

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ 71 338 մարդ վարակվել է վիրուսային հեպատիտով անցած տարվա հոկտեմբերի 7-ին պատերազմն սկսվելուց հետո Գազայի հատվածի տարբեր վայրեր տեղահանվելու հետեւանքով, տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հաղորդագրությունում նշվել է, որ ավելի քան 1,7 մլն պաղեստինցի վարակվել է վարակիչ հիվանդություններով տեղահանման ծանր պայմանների հետեւանքով։

Ընդգծվել է, որ Գազայում քրոնիկական հիվանդություններ ունեցող 350 000 մարդ ենթարկվում է մեծ ռիսկի այն պատճառով, որ իսրայելական բանակը խոչընդոտում է անհրաժեշտ դեղերի ներկրմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ