Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների հետևանքով առնվազն 16 պազեստինցի է զոհվել, ևս 50-ը՝ տուժել: Այս ամսին հաղորդում է Dunia al-Watan նորությունների պորտալը՝ հղում անելով պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության տվյալներին:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ միայն նոյեմբերի 13-ին սպանվել է հատվածի հինգ բնակիչ: Որոշ ժամանակ առաջ մարտական օդուժն արաբների խմբի է գրոհել Գազա քաղաքի Էթ Թուֆահի շրջանում, որի հետևանքով զոհվել է երեք մարդ:
Պաղեստինյան խմբավորումները և Իսրայելի բանակն արդեն մեկ օր է հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հետևանքով հատվածում սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան և նրա կինը: Այդ ընթացքում Գազայից հրեական պետության տարծք են արձակվել ավելի քան 250 հրթիռ և ակնանետային արկ:
Ոչ մեծ ընդմիջումներով գնդակոծումները մինչև հիմա շարունակվում են, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերը հոծախումբ հարվածներ են հասցնում արմատականների օբյեկտներին: