Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որի հետևանքով 5 անձ տեղում մահացել էին, իսկ 10-ից ավել ուղևոր՝ հոսպիտալացվել։
Ցավոք, հոսպիտալացված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Այս մասին հայտնում են Ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին։
