Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 19։47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ։
Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Գյումրիում հրդեհվել են 2 ավտոտնակներ
- Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը․ կա տուժած
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել հարակից ձորը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Կ․-ն (ծնված 1966 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից։
Նշվում է նաև, որ փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության:

