Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքի հինգհարկանի շենքում գազի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, յոթը՝ վիրավորվել։
Մահացածներից մեկը մոտ 12 տարեկան երեխա է։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ գազի պայթյունից ամբողջությամբ քանդվել է մուտքի չորրորդ և հինգերորդ հարկերի միջև ընկած առաստաղը։ Դեպքի վայրում են շտապօգնության և արտակարգ իրավիճակների ծառայությունները։