մրցումներ
Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Այս կարգի միջոցառում Հայաստանում երբևէ չի անցկացվել․ Կարեն Գիլոյան ՄՅՈւ-ն հրաժարվել է ռուսական Աերոֆլոտի ինքնաթիռով մեկնել Մադրիդ…
Չի բացառվում Օլիմպիական խաղերի անցկացումը «փակ դռների հետևում»
«Տոկիո – 2020» կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Սապորո նահանգի Օդորի այգու խճուղին: Այնտեղ կանցկացվեն սպորտային քայլքի և մարաթոնյան վազքի մրցումները, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թեստային մրցումները Սապորոյում տեղի կունենան 2021 թ․ մարտից մինչև մայիս, որի ձևաչափը քննարկման փուլում է: Դեռ չի որոշվել այն կլինի մարաթոն, թե՝ կիսամարաթոն։ Օլիմպիական խաղերի…
ՌՊԼ-ն կվերսկսվի հունիսի 21-ին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին: Այս որոշումը կայացվել է ՌԴ-ի գործադիր կոմիտեի այսօրվա նիստում: Թիմերին թույլատրվելու է կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում: Առաջնությունների ավարտից առաջ ավարտվեցին «Օլիմպուս-FNL» և «Օլիմպուս-PFL» առաջնությունները: Թիմերը, որոնք RPL-ի 15-րդ և 16-րդ տեղերը գրավեցին, մտնելու են FNL, FNL-ի առաջին երկու թիմերը կմեկնեն Պրեմիեր լիգա: Ռուսաստանի օլիմպիական գավաթը նույնպես կվերականգնվի…
Գեղալողի մի շարք մրցումներ անորոշ ժամկետով հետաձգվել են
Հայտնի է դարձել, որ հետաձգվել են գեղալողի համաշխարհային շարքի մրցաշարի դեռևս չանցկացված փուլերը։ Ծրագրված է, ընդհանուր առմամբ, 9 փուլ։ Անցկացվել են միայն Ֆրանսիայում նշանակված փուլերը, քանի որ դրանք մինչև համաճարայի բռնկումն էին։ Իսկ Եգիպտոսի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իսպանիայի և Միացյալ Նահանգների փուլերը, ինչպես նաև մեծ եզրափակիչը Կանադայում` հետաձգվել են անորոշ ժամանակով:
Բաց ջրում անցկացվող մի շարք մրցումների փուլեր չեն կայանա
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (FINA) հայտարարել է, որ բաց ջրում անցկացվող մարաթոնյան լողի մի շարք մրցումների փուլեր չեն կայանա։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային շարքի շրջանակներում ` 10 փուլ պետք է տեղի ունենար։ Հաջորդ՝ չչեղարկված փուլը նախատեսված է օգոստոսի 30-ին: Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Հայտնի է, թե երբ կորոշվի 2021թ․ օլիմպիական խաղերի ժամակացույցը
Տոկիոյի օլիմպիական խաղերի Ժամանակացույցը , որն արդեն տեղափոխվել է 2021 թվական, պետք է սահմանվի հուլիս – օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում։ Նման կարծիք է հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեի «Տոկիո – 2020» -ը համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Կոուտսը։ Նա ասել է, որ ճիշտ կլինի այն անցկացնել թենիսի Ուիմբլդոնի / հուլիսի սկզբին / և ԱՄՆ բաց առաջնության…
Հայազգի բռնցքամարտիկը միաձայն հաղթանակ է տարել Լոնդոնում
Լոնդոնում կայացած Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարի ժամանակ, երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմից մասնակցել է Նարեկ Մանասյանը: Բռնցքամարտիկը մրցել է 91 կգ քաշային կարգում և հաղթանակ է տարել հունգարացի մարզիկ՝ Ադամ Հումորի նկատմամբ: Հատկանշական է, որ Նարեկ Մանասյանի համար, երկարատև դադարից հետո, սա առաջին պաշտոնական մրցումն էր, քանի որ մարզիկը լուրջ վնասվածք ուներ և…
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մրցումներ
2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցումները կանցկացվեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինի 26 մարզակառույցներում: Դրանք ավարտուն տեսք կունենան այս տարեվերջին: Որոշ ասպարեզներում կփորձարկվեն, ոչ պաշտոնական մրցումներ կանցկացվեն ամռանը: Ի դեպ, ընդամենը օրեր հետո, փետրվարի 15-ին և 16-ին, Չինաստանի մայրաքաղաքից 90 կմ հեռավորության վրա գտնվող դահուկուղիներում նախատեսված էր առաջին ստուգողական մրցաշարը: Աշխարհի գավաթի խաղարկության ծրագրով, իրենց ունակությունները պետք է…
Օլիմպիական խաղեր․ ներկայացվել է Սապորոյում անցկացվելիք մրցումների մրցուղին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է Սապորոյում անցկացվելիք մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումների մրցուղիները: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել էր շոգի պատճառով նշված 2 մրցումները Տոկիոյից տեղափոխել Սապորո, որտեղ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է Ճապոնիայի մայրաքաղաքից: «Օդորի Պարկից» մեկնարկող մրցումների հիմնական մրցուղին կանցնի Սապորոյի կենտրոնով՝ հեռուստաաշտարակի, Հակայդոյի համալսարանի ու Տոյոհիրա գետի…
Տոկիո-2020-ի մարաթոնն ու մարզական քայլքի մրցումները կարող են անցկացվել Սապորոյում
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ ծրագրում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխել Սապորո, որը 1972 թվականին հյուըընկալել է ձմեռային Օլիմպիական խաղերը: Մրցավայրի փոփոխությունը կնշանակի զգալիորեն իջեցնել ջերմաստիճանը մարզիկների համար: Սապորոյում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում: Ավելի վաղ Տոկիո-2020-ի կազմակերպիչները մի շարք այլ միջոցներ են ձեռնարկել տապի…
Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցումները կանցկացվեն Հայաստանում
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ը 15-ը Հայաստանի Հանրապետություն անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները: «Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար»,…
Հայաստանում են «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակից պետությունների ՊՆ ներկայացուցիչները
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում օգոստոսի 3-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։











