fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզում կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը

solar panel

Մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը։

«2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ», – ասաց Վարդանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ