fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ և «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:

Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:

Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության» , «Սևան Ազգային Պարկ»-ի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին՝ մինչև տոնակատարությունը առավոտյան Սևանի ափամերձ տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ, իսկ միջոցառումը սկսել ժամը 15:00-ին: «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի ներկայացմամբ՝ միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով, կեզրափակվի հրավառությամբ:

Ձկան փառատոնով նախատեսում է ընդունել 3500-5000 մասնակցի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ Սևանի ափին հանգստյան սեզոնի ավարտին կազմակերպված փառատոնով մենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում ենք Սևանա լճի պահպանության խնդրին:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ