Bild թերթի հաղորդմամբ՝ Գերմանիայի արևմուտքում առնվազն 19 մարդ Է զոհվել հեղեղման հարուցած հետևանքներից։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի և Ռայնալնդ Պֆալցի Դաշնային երկրամասերի տարբեր բնակավայրերում: Շուրջ 70 մարդ համարվում Է անհայտ կորած:
Ոստիկանական ուղղաթիռներ են գործի դրվել նրանց որոնման համար։ Շուրջ 200 հազար բնակիչներ մնացել են առանց Էլեկտրականության: Միայն Ռայնանդ Պֆալցում մեկ օրում տեղացել Է 148 լիտր անձրև մեկ քառակուսի մետրի վրա:
«Իրավիճակը նախկինի պես մնում Է դրամատիկական»,- թերթին հայտնել Է Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Երկրամասի վարչապետ Արմին Լաշետը: