Աշխարհ

Գերմանիան աջակցում է ԱՄՆ պետական ահաբեչությանը․ Իրան

Իրանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ նշելով, որ նա աջակցում է ԱՄՆ-ին պետական ահաբեկչության մեջ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված Բեռլինի դիրքորոշումը վկայում է տարածաշրջանում իրողություններին նրա անտեղյակության մասին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը:

«Այդպիսի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Բեռլինն անտեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող իրողություններին և դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ աջակցում է Միացյալ Նահանգների պետական ահաբեկչությանը»,-նշել է նա:

Իրանը կարծում է, որ Գերմանիայի կառավարության կողմից ԱՄՆ դաժան և միակողմանի գործողություններին աջակցությունը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, այդ գործողություններին մասնակցություն է, և Իրանը Գերմանիայի կառավարությանը հիշեցնում է ԻՊ-ի դեմ պայքարում գեներալ Սոլեյմանիի առանցքային դերակատարման մասին, որի շարունակվող գոյությունը կարող էր սպառնալ նույնիսկ Եվրոպայում անթիվ-անհամար մարդկանց կյանքին:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ գեներալ Սոլեյմանիի վրա ԱՄՆ հարվածը Իրանի կողմից ռազմական սադրանքների արձագանքն »

: «Ամերիկյան գործողությունները Իրանի կողմից ռազմական սադրանքների շարքի արձագանքն են, որոնց պատասխանատվությունը կրում է Իրանը»,-հայտարարել էր նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ