Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ գերմանական իշխանություններն Ուկրաինայով գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի կնքման հույս ունեն՝ մինչև «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շահագործումը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան շարունակի պահպանել գազի տարանցումը», – ասել է նախարարը Handelsblatt էներգետիկ կոնֆերանսում:
Նա հայտնել է, որ հնարավոր է դարձել այս հարցով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ սկսել: Ըստ նախարարի՝ մինչև գազամուղի գործարկումը, պետք է ստորագրվի համաձայնագիր, որը հաշվի կառնի Ուկրաինայի շահերը:
Ավելի վաղ News.ru-ն գրել էր, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը սպառնալիք չի համարում երկրի համար: