fbpx
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները:

Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ:

Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

ՀՖՖ-ից հայտնում են, որ Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 4, 17։00՝ Հայաստան-Իռլանդիա

Հունիսի 8, 22։45՝ Շոտլանդիա-Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ