fbpx
Աշխարհ

Գերմանիան կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է En Son Haber կայքը:

«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները մեկնել են Դիարբեքիրի ավիաբազայից:

Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը»:

Հայկո Մաասը նաև կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ