Գերմանիայի իշխանությունները նշել են, որ հույս ունեն, որ մինչև ամառ իրենց կհաջողվի կիսով չափ կրճատել ռուսական գազի ներմուծումը, իսկ մինչև աշուն՝ դադարեցնել ՌԴ-ից ածխի ներմուծումը: Այս մասին հայտնել է արդյունաբերության նախարար Ռոբերտ Հաբեքը:
Նա հավելել Է, որ Բեռլինը նպատակ Է դրել ռուսական գազի ներմուծումը մինչև ամառ կրճատել՝ հասցնելով սպառվող ծավալի 24 տոկոսին՝ նշելով, որ Ռուսաստանից գազի ներմուծումը 55 տոկոսից նվազեցնվել է մինչև 40 տոկոս, նավթինը՝ 35 տոկոսից մինչև 25 տոկոս: