Ռուսական «Ուֆա» ակումբը, որը հետաքրքրված էր Արթուր Գալոյանի ծառայություններով, հայտարարել է, որ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է ԲԿՄԱ: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ստուկալովը:
«Ամեն անգամ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում ենք: Մեզ շատ էր հետաքրքրում Արթուր Գալոյանը, բայց նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԲԿՄԱ»,- նշել է Ստուկալովը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը ամենայն հավանականությամբ տեղափոխվում է Մոսկվայի ԲԿՄԱ: