fbpx
Իրավական

Գիշերը հրդեհել են Աբովյանի ՔՊԿ-ից առաջադրված քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ հրդեհել են տեղի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։

«Այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու ՔՊ ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։

Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում , ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։

Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ, ոչ էլ պապերից ստացված ժառանգություն։
ՀՀ Ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ գտնել և պատժել հանցագործներին», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ