fbpx
Առողջապահություն

Գիտնականները պարզել են քնի կարևությունը քաղցկեղի և ծերացման դեմ պայքարում

Իսրայելի Բար Իլանի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ քունը նպաստում Է բջիջներում ԴՆԹ-ի վերականգնմանը, ինչը խոչընդոտում Է վաղաժամ ծերացմանը և քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Գիտնականների խոսքով՝ քունն օժանդակում Է բջջի միջուկի գործառություններին՝ բարձրացնելով քրոմոսոմների դինամիկան և ակտիվացնելով ծագումնաբանական նյութի վերականգնման համակարգերը յուրաքաչյուր առաձին նյարդաբջիջում: Այդ կարևոր դերն այս ֆիզիոլոգիական վիճակին թույլ Է տվել զարգանալ և պահպանվել Էվոլյուցիայի գործընթացում՝ չնայած այն բանին, որ քնած կենդանիներն ավելի մեծ վտանգի են ենթարկվում գիշատիչների կողմից: ԴՆԹ-ի վնասումն այն հիմնական գործընացներից մեկն Է, որոնք հանգեցնում են ծերացման և բջիջների մահվան: Սակայն որոշ դեպքերում արատավոր բջիջները կարող են խուսափել ոչնչացումից՝ դառնալով չարորակ և անվերահսկելիորեն բազմանալով առողջ հյուսվածքների ներսում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ