fbpx
Գիտություն

Գիտնականները հայտնաբերել են ամենահին աստղային անկյունաչափը

Գիտնականները ծովի հատակից դուրս են բերել մինչ այժմ ամենահինը ճանաչված աստղային անկյունաչափը (աստրոլյաբիա): Այս մասին հայտնում է Science Daily-ն:

Դրա վրա պատկերված է եղել Պորտուգալիայի գերբը: Ենթադրվում է, որ այն կարող էր պատկանել Վասկո դա Գամային:

Սարքը հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին՝ Օմանի մոտակայքում: Այն մինչ այժմ պահվում էր հատուկ վայրում, որտեղ էլ ուսումնասիրության է ենթարկվել: Թվագրվում է 15-16-րդ դարերին: Նշվում է, որ այս հազվագյուտ գտածոյից ամբողջ աշխարհում 104 օրինակ է պահպանվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ