Գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել. երաժշտական դպրոցներում սովորողներն ավելի լավ են հանձնում քննությունները կամ ճշգրիտ և հումանիտար առարկաների թեստերը։
Փիթեր Գուզուասիսը (Peter Gouzouasis) Բրիտանական Կոլումբիայի համալսարանից (Կանադա) և նրա գործընկերները ուսումնասիրել են ավելի քան 100 հազար բարձրդասարանցիների ուսման հաջողությունները, որոնք ավարտական կամ միջանկյալ քննություններ էին հանձնում։ Նշվում է, որ փորձի ենթարկվողների 13 տոկոսը զբաղվել է երաժշտությամբ։
Պարզվել է, որ ուսումը երաժշտական դպրոցում դրականորեն է անդրադարձել մաթեմատիկայում, ֆիզիկայում, կենսաբանությունում, ինչպես նաև հումանիտար առարկաներում ուսման առաջադիմության վրա։ Ընդ որում՝ հետաքրքիր օրինաչափություն է պարզվել՝ երաժշտական գործիքներ նվագող դպրոցականներն ավելի լավ են հանձնել քննությունները նրանց համեմատ, ովքեր վոկալի դասեր են առել։ Հատկանշական է, որ ուսման առաջադիմությունը դպրոցում ուղղակիորեն կապված է երաժշտական ոլորտում հաջողությունների հետ։
Գիտնականները չեն բացառում, որ նոտաներ կարդալը և լավ նվագել կարողանալը երաժշտական կոլեկտիվներում դրականորեն են ազդում երեխայի ինքնազարգացման վրա։
Հետազոտության տվյալները հրապարակվել են Journal of Educational Psychology ամսագրում։