fbpx
Առողջապահություն

Գիտնականը բացատրել է՝ ինչպես է սթրեսն ազդում իմունային համակարգի վրա

Թույլ ու կարճատև սթրեսն իմունային ցուցանիշների խթանում է առաջացնում։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Նյարդաբանության և բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գալինա Իդովան։

«Ոչ շատ ուժեղ և կարճատև սթրեսն առաջացնում է իմունային ցուցանիշների խթանում։ Քրոնիկ սթրեսը, ընդհակառակը, նվազեցնում է դրանք։ Սթրեսի բոլոր տեսակները բացասաբար են անդրադառնում ուրցագեղձի գործառույթների վրա, իսկ սա իմունային համակարգի կենտրոնական օրգանն է, որում ձևավորվում են գրեթե բոլոր T-բջիջները: Այս ամենից բնականաբար տուժում է իմունային համակարգը»,- նշել է Իդովան։

Նրա խոսքով՝ մարդկանց ու կենդանիների վերաբերմունքը սթրեսի նկատմամբ նույնպես մեծապես ազդում է օրգանիզմի՝ սթրեսին տված արձագանքի վրա: Ագրեսիվ վարքագծի դեպքում սթրեսը մկների մոտ առաջացնում է իմունային պատասխանի նվազում, դեպրեսիվ վարքի դեպքում՝ աճ, իսկ ենթարկվող վարքի դեպքում սթրեսն իմունային պատասխանի վրա ազդեցություն չի ունենում։
Սակայն հետաքրքիր է, որ լավատեսները սթրեսն ավելի սուր են ընկալում, ինչը ևս ազդում է իմունային համակարգի վրա։
«Հայտնի է, որ դրական տրամադրված մարդիկ, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, սթրեսն ընկալում են որպես սարսափելի բան։ Հետևաբար՝ դա մեծապես նվազեցնում է նրանց իմունիտետը: Վատատեսների վրա սթրեսն այդպես չի ազդում. նրանք կարծում էին, որ ամեն ինչ վատ է լինելու, և իսկապես այդպես է ստացվել»,- հավելել է մասնագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ