Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Իրականում գավառական ազգայնականի հոգու խորքում “չեկա-էնկավեդե-կգբ” է ապրում:
Նրանք բեղեր կսրեն, «հայդուկապետ Գևորգ» կերգեն, ավանդական արժեքերից կխոսեն, զենքի վրա երդում կուտեն, բայց այդ զենքը նաև սեփական երկրի դեմ կպարզեն, որովհետև Հայաստանը իրենց գաղափարական հայրենիքը չէ:
Մեկը ճգնաժամային կառավարություն է ձևավորում, մեկը մարտական ընկերներին է կոչ անում, մյուսը իշխանության ներսում դավաճաններ է ման գալիս, ստուկաչները վրեժխնդրության ցուցակ են կազմում…
Սրանք են ժամանակակց բոլշևիկների էմիսարները, որոնք անկասկած պարտվելու են, որովհետև գլոբալ իմաստով պարտվելու է նաև իրենց գաղափարական հայրենիքն ու առաջնորդը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3030031463757905