Խաղաղություն աշխարհին 2021 միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը ՀՀ-ինն է-Azat TV
Հասարակություն

Խաղաղություն աշխարհին 2021 միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը ՀՀ-ինն է

Օգօսոսի 1-ին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:

Շնորհավորում ենք՝

«Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
«Գեղարդ» երգեցիկ խմբին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.

I փուլում՝

Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
Անահիտ Պապայան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor) II փուլում՝
Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)
Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն և բացառիկ երգչախմբային մշակույթ:

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ