fbpx
ՏՏ

Հայկական Krisp-ը՝ հեղինակավոր Webby Awards մրցանակաբաշխության հաղթող

Տեխնոլոգիական ոլորտի ամենահեղինակավոր՝ Webby Awards մրցանակաբաշխության Productivity & Collaboration (Արդյունավետություն և համագործակցություն) անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական Կրիսպ (Krisp) ընկերությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ Կրիսպի լուծումներն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից։

Webby Awards-ը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին, 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Մրցանակն, ըստ New York Times֊ի, տեխնոլոգիական ոլորտի «Օսկար» է համարվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ