Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը իր Facebook-յան էջում գրել է. «
Անկեղծ խոստովանեմ, որքան էլ առաջին պահից չեմ վստահել ԱԱԾ նախկին պետին ու առնվազն լոյալ եմ եղել զուտ Փաշինյանի վստահության պահով, բայց գնալով համոզվում ենք, թե որքան անլուրջ մարդ է գլխավորել մեր ԱԱԾ-ն։ Վերջին շրջանում վարդի նման բացվում է։ Սա իմ երևակայությունից դուրս էր, ազնիվ խոսք։
ԱԱԾ պետն էսքան հանրային ուշադրության սիրահա՞ր ու PR-ի կարո՞տ։
Աշխարհի հատուկ ծառայությունների ղեկավարները հավանաբար նայում են ու ղժժում մեզ վրա, թեպետ լացել էր պետք, երբ նրան բարձրագույն ղեկավարության հետ խոսելիս գաղտնալսեցին։ Միգուցե դա՞ էլ չկանխվեց կամ կազմակերպվեց հանրային ուշադրության կենտրոնում որևէ կերպ հայտնվելու համար, հը՞ն»։
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1095691980636300