«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մաշտոցի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Խաչիկ Ս.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։