fbpx
Աշխարհ

Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում իր ներկայացուցչության ընդլայնման համար

Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել Է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար: Ինչպես դեկտեմբերի 17-ին ընկերությունը հայտնել Է իր կայքում, բարեկարգման գործում ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձևակերպվել Է երկու շենքի վարձակալում Հադսոն-սթրիթում, որոնք գտնվում են Մանհեթենի հարավային մասում: «Այսօր մենք եւս մեկ քայլ ենք անում ընդլայնելու մեր ներկայությունը Նյու Յորքում՝ 1 մլրդ դոլար ներդնելով Google Hudson Square նոր արտադրական-վարչական համալիրի շինարարության գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընկերությունում ակնկալում են, որ այդ վայրը, ուր տեղափոխումը պլանավորվում Է 2020 թվականին, կդառնա քաղաքում Google-ի հիմնական հարթակը: Նոր տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 158 հազար քառակուսի մետր: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Google-ը պլանավորում Է Նյու Յորքում իր ներկայացուցչությունն ընդլայնել 12 հազար մարդով, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության՝ ներկայում գերքաղաքում աշխատող անձնակազմի թվաքանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ