fbpx
ՏՏ

Google-ն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել վերականգնվող Էներգիայի ոլորտում

google

Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող էներգիայի ձեռքբերման գործում: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Google-ի ղեկավար Սունդար Փիչային հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացված մամուլի ասուլիսում:

«2017 թվականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են վերականգնվող էներգիայի հաշվին: Այս շաբաթ մենք կատարել ենք մեր պատմության մեջ վերականգնվող էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթե կեսն արտադրվելու է Եվրոպայում տասը նոր էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Կնքված համաձայնագրերի արդյունքը կդառնան ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ներդրումները ԵՄ-ի նոր էներգետիկական ենթակառուցվածքում»,-ասել է Փիչային:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Բելգիայում մեկ նախագծի, Դանիայում՝ հինգ, Շվեդիայում՝ երկու և Ֆինլանդիայում՝ ևս երկու նախագծի: «Այստեղ՝ Ֆինլանդիայում, երկու նախագիծ է հողմային էներգիայի բնագավառում, դրանք էներգիա կտան 255 մեգավատտ ծավալով: Դա ավելի քան կրկնակի կավելացնի այս երկրում մեր կողմից օգտագործվող վերականգնվող էներգիայի ծավալը»,- ասել է նա:

Ավելի վաղ Google-ի ղեկավարն իր բլոգում գրել է, որ ընդամենն ընկերությունը 18 նոր համաձայնագիր է կնքել ամբողջ աշխարհում, խոսքը 1,6 հազար մեգավատտի չափով վերականգնվող հողմային և արևային էնեերգիայի մասին է: Փիչային հայտնել է նաև, որ հաջորդ երկու տարում ընկերությունը 3 մլրդ եվրո կներդնի Եվրոպայում իր դատա-կենտրոնների ընդլայնման գործում:

Դա, նրա խոսքով, եվրոպական ինտերնետ-ենթակառուցվածքի բնագավառում ներդրումները 2007 թվականից ի վեր կավելացնի մինչև 15 մլրդ եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ